Փաշինյան. «Զվարթնոցում» ռուսական կողմի աջակցության կարիք այլեւս չկա - Mediamax.am

2498 դիտում

Փաշինյան. «Զվարթնոցում» ռուսական կողմի աջակցության կարիք այլեւս չկա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀՀ սահմանապահ զորքերը բավարար փորձ եւ հնարավորություններ ունեն «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ հսկողությունն առանց ռուսական կողմի աջակցության իրականացնելու»:

«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու եւ անվտանգություն ապահովելու ու սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության ու մատուցված ծառայության համար:

 

Տեղեկացրել են, որ ՀՀ սահմանապահ զորքերն արդեն իսկ բավարար փորձ, հմտություն ու հնարավորություններ են ձեռք բերել, որպեսզի օդանավակայանում սահմանապահ հսկողությունն իրականացնեն առանց ռուսական կողմի աջակցության»,- ասուլիսի ժամանակ մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ հայ սահմանապահներն օգոստոսի 1-ից կսկսեն ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին