Փաշինյան. Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին խոսք լինել չի կարող - Mediamax.am

2496 դիտում

Փաշինյան. Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին խոսք լինել չի կարող


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել եւ չի կարող լինել Տավուշի մարզի որեւէ գյուղ հանձնելու մասին»:

«Ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլեւ դրանից հետո: Պետք է արձանագրել, թե որն է ՀՀ–ն, որ կարողանանք հստակ ձեւակերպել` որտեղ Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ մեր նկատմամբ, եւ որտեղ չունի։

 

Չեմ բացառում՝ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։

 

Միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել, բայց տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն։ Այդ պատճառով կարծում եմ` առաջիկայում պետք է գործողություններ անենք այս տրամաբանությամբ. որտեղ մեզ ավելի հարմար է անցկացնել մեր կոմունիկացիաները, վերակառուցենք, որ ՀՀ կոմունիկացիաներն անցնեն դե յուրե ՀՀ տարածքով, որպեսզի խնդիրներ չունենանք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա խոստացել է առաջիկայում այցելել Տավուշի մարզ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին