«Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու մասին ՀՀ-ն «հստակ դիրքորոշում ունի» - Mediamax.am

4052 դիտում

«Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու մասին ՀՀ-ն «հստակ դիրքորոշում ունի»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ ««Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին Հայաստանը հստակ դիրքորոշում ունի»:

«Այդ մասին տեղյակ ենք պահել Ռուսաստանին. դիմել ենք պաշտոնական նամակով: Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայությունը։ Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռքբերում, եւ այս պահին ամբողջական կարողություն ունի այդ ծառայությունն իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը:

 

Նա նշել է, որ ներկայում Հայաստանն իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն.

 

«Ռազմական տեխնիկայի ձեռքբերումը Ռուսաստանի հետ 96 %-ից իջել է 10%-ից էլ ցածր մակարդակի: Սա նշանակում է, որ Հայաստանը իրականացնում է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն եւ գործընկերներ է ձեռքբերում ոչ միայն Արեւմուտքում, այլեւ՝ Ասիայում եւ տարբեր ուղղություններում:

 

Մեծ փոփոխություններ են տեղի ունենում. Հայաստանն իրականացնում է եւ տնտեսության, եւ անվտանգության, եւ քաղաքականության դիվերսիֆիկացիա»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին