Փաշինյանն ասել է, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով - Mediamax.am

3773 դիտում

Փաշինյանն ասել է, որ երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ցավոք, երբեմն փորձ է արվում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով»:

Եգիպտոսում Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ դրա պատճառներից է նաեւ այն, որ մարդիկ երբեմն այդքան էլ լավ պատկերացումներ չունեն կրոնների մասին:

 

«Այս առումով, վարչապետը կարեւորել է կառավարությունների դերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հայ ժողովրդի` իսլամի հետ հաղորդակցվելու երկար պատմությունը եւ իսլամական երկրներում հազարավոր հայերի ապաստան գտնելու փաստը: Վարչապետը կարեւորել է նաեւ Եգիպտոսում առկա կրոնական հանդուրժողականությունը եւ ընդգծել տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի փաստը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին