«Հայաստանի գլխին կախված սպառնալիքները ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ» - Mediamax.am

4324 դիտում

«Հայաստանի գլխին կախված սպառնալիքները ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում Հայաստանի հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը»:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ հանդիպմանը նա ասել է, «որ սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և արդեն իսկ այս փաստով պատմական է»:

 

«ՀՀ պաշտպանության նախարարի հետ մենք շատ կոնկրետ ճանապարհ ենք ուղեգծել: Այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը: Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց այն հանդիպումը, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին», - ասել է Սեբաստիան Լըկորնյուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին