ԱԽ քարտուղար. Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը - Mediamax.am

2158 դիտում

ԱԽ քարտուղար. Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ «սպառազինությունը, որն Ադրբեջանը ձեռք է բերում, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կայունացնելու համար չէ»:

«Մենք առաջարկել ենք, որպեսզի սպառազինության վերահսկման մեխանիզմներ ունենանք, որովհետեւ կարծում ենք, որ այդ վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթաց լինել: Մենք շարժվում ենք այս օրակարգով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղարը:

 

Նա նշել է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը եւ արտաքին քաղաքականությունը:

 

«Մենք դա անում ենք շատ բաց: Հայաստանի դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արեւմուտքը, այլեւ՝ Հնդկաստանն ու այլ երկրներ»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին