«Խաղաղության պայմանագրի երկու տարբերակ կա», ասել է Արմեն Գրիգորյանը - Mediamax.am

4496 դիտում

«Խաղաղության պայմանագրի երկու տարբերակ կա», ասել է Արմեն Գրիգորյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ասել է, որ Ադրբեջանից ստացած խաղաղության պայմանագրի տեքստն «այնքան էլ նման չէր խաղաղության պայմանագրի»:

«Խաղաղության պայմանագրի տեքստի երկու տարբերակ կա, մեկն առաջարկել է Ռուսաստանը, մյուսը՝ Ադրբեջանը, որի վրա էլ կողմերն աշխատում են: Արեւմուտքը մեզ որեւէ տեքստ չի առաջարկել, Արեւմուտքը փորձում է միջավայր ստեղծել բանակցության համար, Մոսկվան նույնպես փորձում է այդպիսի միջավայր ստեղծել»,- ասել է ԱԽ քարտուղարը:

 

«Երբ Ադրբեջանը գրել է հինգ կետը, դրանցից երեքը ԼՂ մասին է` առանց ԼՂ անունը տալու: Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որեւէ ակնարկ կա ԼՂ մասին, դա պետք է հստակ նշվի: Վաշինգթոնում կայացած հանդիպմանն իմ ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջեւ համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Մինչեւ այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, նաեւ հստակություն չկա` խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

 

Նա նշել է, որ Երեւանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որ քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ իրավունքների ու անվտանգության վերաբերյալ:

 

«Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կամ էլ միջազգային այլ մեխանիզմով»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին