Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «հայերը Կովկասյան Ալբանիայի հին եկեղեցիները վերածել են հայկականի»:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, այս մասին Ալիեւն ասել է Իսլամական կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ICESCO) կազմակերպության ղեկավար Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքիի հետ հանդիպմանը:
«Աշխարհի տարբեր անկյուններից նրանք բերել էին հայազգի մարդկանց եւ տեղավորել նրանց Ադրբեջանի պատմական տարածքներում, այդ թվում ՝ Շուշա քաղաքում: Նրանք փոխեցին մեր քաղաքների եւ գյուղերի անունները եւ նույնիսկ քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը: Նրանք փոխեցին քրիստոնեությունն երկրպագող հին ուդիների կրոնական ժառանգության ակունքները: Հին Կովկասյան Ալբանիայի եկեղեցիները նրանք վերածեցին հայկական եկեղեցիների: Այսպիսով, նրանք շատ հանցավոր գործողություններ են կատարել», - ասել է Ադրբեջանի նախագահը:
«Վնասի գնահատման գործընթացն արդեն սկսվել է: Հայտնի միջազգային ընկերությունների միջոցով կկատարվի նյութական, մշակութային, բարոյական եւ բնապահպանական վնասների համապարփակ գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանը դատել միջազգային դատարաններում», -հայտնել է Ալիեւը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: