Փաշինյանը խոսել է Սյունիքում ՀՀ անվտանգությունն ապահովելու մասին - Mediamax.am

7273 դիտում

Փաշինյանը խոսել է Սյունիքում ՀՀ անվտանգությունն ապահովելու մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզի խնդիրները:

«Հայտնի իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն էական փոփոխություններ է կրել, եւ այսօր պետք է քննարկենք այն միջոցառումները, որ իրականացվում են Սյունիքի հատվածում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, եւ մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար», - իր խոսքում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետին զեկուցել են Սյունիքի սահմանամերձ համայնքների եւ ճանապարհների անվտանգության ապահովման, սահմանային կետերի տեղորոշման աշխատանքների, քաղաքացիների հնարավոր գույքային վնասների փոխհատուցման գործընթացի եւ հարակից այլ խնդիրների լուծման ընթացքի մասին:

 

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքները շարունակել միջգերատեսչական խմբի շրջանակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին