ԵԽԽՎ-ն քաղաքական ուժերին հորդորել է «խոսքով ու գործով» հարգել օրենքը - Mediamax.am

3223 դիտում

ԵԽԽՎ-ն քաղաքական ուժերին հորդորել է «խոսքով ու գործով» հարգել օրենքը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել խոսքով եւ գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը։

 

«Երեւանի ավագանու ընտրություններն ընդգծեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միեւնույն ժամանակ, ընտրողների մասնակցության քանակը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացների հանդեպ հանրային վստահությունը դեռ ցածր է։

 

Հետեւաբար, շատ կարեւոր է, որ քաղաքական մրցակիցներն ու շահագրգիռ կողմերը հաջորդ խորհրդարանական ընտրություններն ընկալեն եւ ընդունեն որպես ժողովրդավարական»,- նշել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկու Յուլյա Լովոչկինան:

 

 

Նա Հայաստանի իշխանություններին ու քաղաքական շահագրգիռ կողմերին կոչ է արել երաշխավորել, որ ցանկացած արտահերթ ընտրություն կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, նորմերին եւ ժողովրդական սկզբունքներին, եւ որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ եւ բավարար ժամանակ՝ անցկացնելու նման ընտրություն։

 

Այս համատեքստում ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողը կարեւորել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։

 

«Յուրաքանչյուր փոփոխություն պետք է կատարվի Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան՝ հաշվի առնելով ընտրական օրենսդրության կայունությունը եւ բոլոր քաղաքական ուժերի համաձայնությունը»,- նշել է նա։ 

 

Սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում ԵԽԽՎ ներկայացուցիչը կարեւորել է պատշաճ խորհրդակցությունների անցկացման եւ կոնսենսուսի ձեռքբերման համար բավարար ժամանակի անհրաժեշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին