ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կայցելեն մինչեւ նոյեմբերի կեսը - Mediamax.am

exclusive
4469 դիտում

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կայցելեն մինչեւ նոյեմբերի կեսը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողները մինչեւ նոյեմբերի կեսը կայցելելն Հայաստան։

Այս մասին Մեդիամաքսին հայտնել են ԵԽԽՎ հաղորդակցության բաժնից։

 

«ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը վերջին հանդիպման ընթացքում քննարկել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Պայմանավորված լարվածության աճով եւ դրա հնարավոր ազդեցությամբ օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ընթացակարգերի վրա, հանձնաժողովը համազեկուցողներին խնդրել է ամենամոտ ժամկետներում այցելել Հայաստան՝ գնահատելու վերջին զարգացումները եւ արդյունքները ներկայացնել հանձնաժողովին առաջիկա հանդիպումներից մեկի ընթացքում»,- նշել են ԵԽԽՎ-ում։

 

Այցի կոնկրետ ժամկետը դեռեւս հստակեցված չէ, սակայն «այն պետք է տեղի ունենա մինչեւ նոյեմբերի կեսը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին