ՀՀԿ. «Քոչարյանի գործը» վնասելու է ներքաղաքական զարգացումներին - Mediamax.am

5879 դիտում

ՀՀԿ. «Քոչարյանի գործը» վնասելու է ներքաղաքական զարգացումներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը նրան կալանավորելու որոշումը «որեւէ աղերս չունեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ»։

ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ նաեւ ասված է, որ «հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին»

 

«Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին», - ասված է փաստաթղթում:

 

ՀՀԿ խմբակցությունը հայտնել է, որ «այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին