Քոչարյանի հետ «քաղաքական եւ անձնական հաշվեհարդար են տեսնում» - Mediamax.am

14142 դիտում

Քոչարյանի հետ «քաղաքական եւ անձնական հաշվեհարդար են տեսնում»


Վիկտոր Սողոմոնյանը
Վիկտոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն ու կալանավորումն ապօրինի են:

«Սա քաղաքական եւ անձնական հաշվեհարդար է: Գործը իրավական որեւէ հիմնավորում չունի եւ չի կարող ունենալ», - ասել է Վիկտոր Սողոմոնյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում:

 

«Ամեն ինչ ակնհայտ է: Մեզ մնում է պարզել, թե Բերիան ով է, եւ ես վստահեցնում եմ, որ մենք նրան գտնելու ենք ու այդ Բերիան պատժվելու է: Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու», - շեշտել է Վիկտոր Սողոմոնյանը:

 

«Քոչարյանն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են՝ մենք օգտագործելու ենք քաղաքական ու իրավական պայքարի բոլոր գործիքները», - ավելացրել է նա:

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանմ այսօր հայտնել է, որ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

 

ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ եւ ստացել լուծում:

 

Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին