«Ժողովրդից գողացողները պետք է ձերբակալվեն», ասել է վարչապետը - Mediamax.am

6459 դիտում

«Ժողովրդից գողացողները պետք է ձերբակալվեն», ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը հետեւողականորեն գնալու է ժողովրդից գողացված միջոցների հետեւից:

«Նրանք, ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալվեն: Ինձ համար խայտառակություն կլինի, որ իմ իշխանության օրոք որեւէ մեկը քաղբանտարկյալ լինի: Մեզ համար կարեւորն արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինել: 

 

Ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեմ պարտավորություններ, որ մենք հետեւողականորեն թալանվածը վերադարձնելու ենք, անկախ թալանողի անուն, ազգանունից»,-  ասել է վարչապետը հուլիսի 5-ին՝ Սյունիքում քաղաքացիների հետ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին