ԿԽՄԿ. Պայթյունից տուժած հարյուրավոր մարդիկ հրատապ օգնության կարիք ունեն - Mediamax.am

2592 դիտում

ԿԽՄԿ. Պայթյունից տուժած հարյուրավոր մարդիկ հրատապ օգնության կարիք ունեն


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կենտրոնակայանն այսօր հայտնել է, որ հարյուրավոր մարդիկ, ովքեր այրվածքներ են ստացել Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստում պայթյունի հետեւանքով, հրատապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն:

ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանա Բաուերն ասել է.

 

«Սա բացարձակ ողբերգություն է հարյուրավոր մարդկանց համար, ովքեր տառապում են սարսափելի, ցավոտ այրվածքներից: Ճգնաժամը բարդանում է նրանով, որ հիվանդանոցներն արդեն իսկ գործում էին իրենց հնարավորությունների անդին, իսկ խիտ երթեւեկությունը դժվարացնում է շտապօգնության մեքենաների աշխատանքը եւ անհրաժեշտ դեղամիջոցների մատակարարումը»:

 

Զեկույցում ասվում է, որ ԿԽՄԿ-ն աշխատում է «տարածաշրջանում որոշում կայացնողների հետ՝ գտնելու ուղիներ՝ ավելացնելու տարհանվողների թիվը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին