Ռուբեն Վարդանյան. «Ունենք մեկ ճանապարհ՝ ապրել, արարել Արցախում» - Mediamax.am

6599 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Ունենք մեկ ճանապարհ՝ ապրել, արարել Արցախում»


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «ունենք մեկ ճանապարհ՝ ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը»:

Արցախի պետնախարարի նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է մասնագիտական զարգացման երկօրյա ծրագիրը՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար: Այն

իրականացվում է «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:

 

«Մենք պետք է  բաց խոսենք այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Խնդիրների մասին խոսելը քննադատություն չէ, այլ դրանք ճիշտ ախտորոշելու և լուծումներ գտնելու ուղղությամբ առաջ շարժվելու ցանկություն։ Ֆինանսական, քաղաքական, կառավարման ոլորտներում առկա խնդիրները մեզ պարզապես թույլ չեն տալիս շարունակել նախկինի պես, դրանք մեզնից ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջում»,- ասել է պետնախարարը:

 

Ռուբեն Վարդանյանը նաեւ հանդես է եկել ելույթով՝ «Համայն հայության ռեսուրսների կոնսոլիդացումը՝ որպես Արցախի զարգացման շարժիչ ուժ» թեմայով՝ ներկայացնելով Արցախի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու  գաղափարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին