Ստեփանակերտ-Երեւան ճանապարհը կարող է վտանգավոր լինել երթեւեկության համար - Mediamax.am

1680 դիտում

Ստեփանակերտ-Երեւան ճանապարհը կարող է վտանգավոր լինել երթեւեկության համար


Լուսանկարը` Արցախի Տեղեկատվական շտաբ


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ «քանի որ Ստեփանակերտ-Երեւան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթեւեկության համար կարող է վտանգավոր լինել»:

«Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում: Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին