Լավրովը Չավուշօղլուին մատնանշել է զինյալների խնդիրը - Mediamax.am

1951 դիտում

Լավրովը Չավուշօղլուին մատնանշել է զինյալների խնդիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն հրադադարի հնարավորինս շուտ ապահովման անհրաժեշտությունը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

 

«Նախարարները շեշտել են, որ խնդրը խաղաղ լուծումն այլընտրանք չունի, ընդգծել են հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

 

Հատկապես նշվել է օտարերկրյա զինյալների ներգրավման հաշվին ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիությունը», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին