Արցախի ԱԺ նախագահ. «Հրադադար չենք խնդրելու» - Mediamax.am

1897 դիտում

Արցախի ԱԺ նախագահ. «Հրադադար չենք խնդրելու»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ծրագիրը ձախողվել է»։

«Իլհամ Ալիեւն արդեն չկա իշխանության ղեկին, որովհետեւ ցանկացած առաջարկին, որ այս ընթացքում արվում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանը լինում է այն, որ «Թուրքիան պետք է մասնակցի բանակցություններին»։ Արդեն աշխարհին է հայտնի, որ այս պատերազմն Ադրբեջանում կառավարվում է Թուրքիայի կողմից»,- ասել է Արթուր Թովմասյանը։

 

«Պատերազմը սկսել են Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները, վարում են Թուրքիայի իշխանությունները, իսկ մեր հարեւան գերտերություններն արդեն հասկանում են, որ սա միայն Արցախի հարց չէ, եւ Թուրքիայի նախագահն ուզում է քիթը խոթել Կովկաս։ Կարծում եմ, գերտերություններն արդեն մտահոգված են նաեւ իրենց շահերով, եւ շուտով կոշտ արձագանքներ կլինեն»,- ասել է նա։

 

Ինչ վերաբերում է Արցախին, ապա, ԱԺ նախագահի խոսքով, Պաշտպանության բանակն այս պատերազմը վարում է մտածված, «որպեսզի ամեն օպերացիայից հետո քիչ կորուստներ ունենանք»։

 

«Մենք չենք աղերսելու, հրադադար չենք խնդրելու։ Միայն մենք՝ արցախցիներս իրավունք ունենք որոշելու մեր ճակատագիրը՝ մեր թիկունքում ունենալով Հայաստանն ու հայկական սփյուռքը»,- ասել է Արթուր Թովմասյանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին