Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին - Mediamax.am

3962 դիտում

Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական հանդիպմանը՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին։

Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

 

Դրանում, մասմավորապես, ասվում է.

 

«Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները եւ Հայաստանի վարչապետը, որոնց կմիանան դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները։ Նախատեսվում է քննարկել Միությունը որպես հեղինակավոր եւ արդյունավետ միջազգային միավորում կայացնելու ուղղությամբ ձեռք բերված արդյունքները, կարծիքներ փոխանակել ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման հեռանկարային ուղղությունների շուրջ։ Նախատեսվում է ընդունել մի շարք կարեւոր փաստաթղթեր։ Երեկոյան ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների համար կկազմակերպվի ավանդական բարեկամական ընթրիք՝ Կուբայի նախագահի մասնակցությամբ»։

 

Կրեմլի մամուլի ծառայության մեկ այլ հաղորդագրությունից հետեւում է, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին։

 

Դրանում նշվում է, որ շքերթի պատվավոր հյուրերը կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Կուբայի, Լաոսի եւ Գվինեա-Բիսաուի ղեկավարները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին