Նախագահ. Չմիջամտելու դեպքում Կովկասը կդառնա մեկ այլ Սիրիա - Mediamax.am

2178 դիտում

Նախագահ. Չմիջամտելու դեպքում Կովկասը կդառնա մեկ այլ Սիրիա


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար՝ մեկ այլ Սիրիա»:

Այս մասին նախագահն ասել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի եւ պատմության հետ: Նրանք այս իրավիճակն ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ: Սա հայերի համար անընդունելի է:

 

Պայքարը կշարունակվի, եւ հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, եւ ուզում եք դա, թե ոչ՝ մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղան»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին