Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 45 արկ - Mediamax.am

7631 դիտում

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 45 արկ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 16-ին եւ լույս 17-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ:

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

 

Արեւելյան ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է 82 (4 արկ) եւ 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարեւելյան հատվածում՝ 60 (4 արկ) եւ 82 միլիմետրանոց ականանետեր (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

 

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

 

Այս պահի դրությամբ օպերատիվ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին