Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը - Mediamax.am

3162 դիտում

Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն այսօր Երեւանում քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն ու վերջինիս շարունակականության ապահովման կարեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին