Փաշինյան. Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին - Mediamax.am

1833 դիտում

Փաշինյան. Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը հետաքրքրված է զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ եւ ընդլայնել գործընկերությունը Դաշինքի եւ դրա առանձին անդամ պետությունների հետ»:

«Հուսով ենք՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձեւաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագիրը, շուտով կհաստատվի:

 

Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին՝ հարկադրանքի ու սպառնալիքի քաղաքականության մերժումով»,- Երեւանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Իր հերթին, Յենս Ստոլտենբերգը նշել է, որ «ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ խաղաղ ձգտումներին»։

 

«Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն ունեն տեւական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո»,- շեշտել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին