Փաշինյանը բացատրել է, թե ինչու չի մասնակցի ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովին - Mediamax.am

4171 դիտում

Փաշինյանը բացատրել է, թե ինչու չի մասնակցի ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին Հայաստանը չի մասնակցի «տարբեր պատճառներով»:

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին

«Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել չմասնակցել կոնկրետ այդ միջոցառումներին տարբեր պատճառներով: Ես որեւէ բանի հող չեմ նախապատրաստում, որովհետեւ այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց։

 

ՀԱՊԿ-ում տեղի ունեցող պրոցեսների հետ կապված մեր դիրքորոշումների ամենակարեւոր արձանագրումն այն է, որ, ցավոք, ՀԱՊԿ-ն, ի հեճուկս իր ունեցած իրավական պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել ՀՀ անվտանգային մարտահրավերներին, եւ դա մի քանի անգամ կրկնվել է:

 

Ամենամեծ խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում, ինչը կարող է նշանակել, որ այդ պայմաններում լուռ մասնակցելով այդ նիստերին՝ կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը կարող է կասկածի տակ դնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչը թույլ տալ չենք կարող: Այդ պատճառով էլ այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մտածելու ժամանակ տանք մեզ եւ ՀԱՊԿ-ին հետագա անելիքների մասին»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին