Փաշինյանը ցավակցել է Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ - Mediamax.am

2190 դիտում

Փաշինյանը ցավակցել է Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ

Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին ուղղված հեռագրում, մասնավորապես, ասված է.

 

«Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի անունից անկեղծ ցավակցության ու մխիթարության խոսքեր եմ հղում իմ թանկագին բարեկամ եւ գործընկեր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

 

Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ եւ տոկունություն։

 

Հայաստանի Հանրապետությունը եւ ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ եւ հարեւան պետությանն ու ժողովրդին»։

 

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին