«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» - Mediamax.am

3496 դիտում

«ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը միջազգային բոլոր հարաբերություններում հստակ արձանագրի՝ «Հայաստան է ճանաչում 29 800 քառ. կմ տարածքը ու որեւէ այլ երկրից տարածքային պահանջ չունի»:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների եւ որոգայթների ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը եւ պարտավորվեն երբեւէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել:

 

Վերահաստատում եմ՝ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ»,- ԱԺ-ում ներկայացնելով կառավարության կատարողականը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա կարեւորել է այն, որ «խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավոր միջազգային մեխանիզմներ ձեւավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ»:

 

«Կարեւոր է նաեւ կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերն ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստում մեկնաբանությունների հետ կապված, ուղիղ բանակցություններով լուծել, լինի ատյան, որը դա կանի եւ որի որոշումը պարտադիր կլինի կողմերի համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին