Ռասմուսեն. ԵՄ-ն պետք է ստիպի Ադրբեջանին վերացնել շրջափակումը - Mediamax.am

3509 դիտում

Ռասմուսեն. ԵՄ-ն պետք է ստիպի Ադրբեջանին վերացնել շրջափակումը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը տեղեկացրել է, որ այսօր այցելել է Լաչինի միջանցք, որը «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է»։

«Անցյալ տարվա դեկտեմբերին այն արգելափակվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի քաղաքացիական կամ առեւտրային տրանսպորտ չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ: Դրա հետեւանքով 120 000 բնակիչներ մնացել են առանց հիմնական ապրանքների եւ ծառայությունների, ներառյալ կյանքի համար կարեւոր դեղամիջոցները եւ բժշկական ծառայությունները:

 

Եվրոպան չի կարող փակել իր աչքերը մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա. ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ դրդի նրան վերացնել շրջափակումը եւ կատարել իր միջազգային պարտավորությունները։

 

Եթե մենք դա չանենք, մարդասիրական ռիսկերը կարող են մարդասիրական աղետի վերածվել», - հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին