Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ից 19-ն աշխատանքային այցով կլինի Մյունխենում:
Կառավարությունից հայտնել են, որ վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը,
մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի համաժողովին կմասնակցի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2020թ. փետրվարին Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը հանրային քննարկում էին ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որն ակնհայտ էր դարձրել կողմերի դիրքորոշումների կտրուկ տարբերությունը:
Ընդ որում, Փաշինյանը Ալիեւի հետ Մյունխենի քննարկումը «շրջադարձային» էր որակել, իսկ Ալիեւն ասել էր, որ Փաշինյանի հետ ունեցած իր քննարկումը «ջախջախիչ հարված էր հայկական քարոզչությանը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: