Ալիեւը կարծում է, որ Մյունխենում «ջախջախիչ հարված» է հասցրել - Mediamax.am

4375 դիտում

Ալիեւը կարծում է, որ Մյունխենում «ջախջախիչ հարված» է հասցրել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր քննարկումը «ջախջախիչ հարված էր հայկական քարոզչությանը»:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, Նովրուզի կապակցությամբ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում Իլհամ Ալիեւն ասել է.

 

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների անմիջական բանավեճն առաջին անգամ էր տեղի ունենում, դժվար չէ պատկերացնել, որ այդ քննարկումները մեծ հետաքրքրություն են առաջացրել, եւ միլիոնավոր մարդիկ կարողացան հետեւել այդ բանավեճին: Պատմական ճշմարտությունը, միջազգային իրավունքը մեր կողմից է: Հայկական քարոզչությունը ոչնչացվեց, պատմական փաստերով, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված ապացույցներով բանաձեւերով եւ որոշումներով: Կարծում եմ, որ այդ ջախջախիչ հարվածը հայկական քարոզչության վերջն էր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին