Բլինքեն. Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն - Mediamax.am

1665 դիտում

Բլինքեն. Ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն


Լուսանկարը` wimg.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

 

«Այսօր հյուրընկալել էի ուղիղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի ուղիղ բանակցությունները: Ինչպես փոխանցել եմ հանդիպման ժամանակ, ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էնթոնի Բլինքենը։

 

Ավելի վաղ Պետքարտուղարությունից հայտնել էին, որ Բլինքենը Միրզոյանի եւ Բայրամովին առաջարկել է, որ նրանք եւս մի հանդիպում անցկացնեն մինչեւ սեպտեմբերի վերջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին