Փաշինյանը մտադիր է սերտացնել գործակցությունը Ռուսաստանի հետ - Mediamax.am

1211 դիտում

Փաշինյանը մտադիր է սերտացնել գործակցությունը Ռուսաստանի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀՀ զինված ուժերում առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկեր Ռուսաստանի հետ»:

Նա համոզմունք է հայտնել, որ այս գործընթացի արդյունքում Ռուսաստանի հետ համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ՝ անվտանգային եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում:

 

«Վերջին ամիսներին ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել եւ ձեւակերպել ենք օրակարգ, թե ինչպես եւ ինչպիսի ձեւաչափերում պետք է իրականացվեն բարեփոխումները Զինված ուժերում:

 

Այսօր մտադիր եմ ստորագրել որոշում՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին, որը կիրականացնի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձեւավորումը»,- կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին