Պուտին. «Կշարունակենք աշխատել եվրասիական ինտեգրման գործընկերների հետ» - Mediamax.am

2772 դիտում

Պուտին. «Կշարունակենք աշխատել եվրասիական ինտեգրման գործընկերների հետ»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր իր երդմնակալության խոսքում ասել է, որ «եվրասիական ինտեգրման գործընկերների, զարգացման այլ ինքնիշխան կենտրոնների հետ մենք կշարունակենք աշխատել բազմաբեւեռ աշխարհակարգի, հավասար եւ անբաժանելի անվտանգության համակարգի ձեւավորման ուղղությամբ»:

«Մենք բաց ենք եղել եւ կշարունակենք բաց լինել լավ հարաբերությունների ամրապնդման օգտին բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանը համարում են վստահելի եւ ազնիվ գործընկեր: Եվ դա իսկապես համաշխարհային մեծամասնությունն է»,- ասել է Պուտինը:

 

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ «մենք չենք հրաժարվում արեւմտյան երկրների հետ երկխոսությունից»։

 

«Ընտրությունն իրենցն է. արդյո՞ք մտադիր են շարունակել Ռուսաստանի զարգացումը զսպելու փորձերը, ագրեսիայի քաղաքականությունը, ճնշման գործադրումը մեր երկրի վրա, թե՞ համագործակցության եւ խաղաղության ճանապարհ փնտրել»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին