Հայաստանի ԱԳՆ. Ալիեւը կրոնական երանգ է տալիս մշակութային խնդիրներին - Mediamax.am

1490 դիտում

Հայաստանի ԱԳՆ. Ալիեւը կրոնական երանգ է տալիս մշակութային խնդիրներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ «հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը»։

Այս մասին Աննա Նաղդալյանն ասել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունները, որոնցում Ադրբեջանի նախագահը փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

«Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային եւ կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարեւոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Այս համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը եւ պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման եւ խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը եւ առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային եւ կրոնական կոթողների նկատմամբ»,- նշել է Աննա Նաղդալյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին