Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաեւի հետ - Mediamax.am

8212 դիտում

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաեւի հետ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:

«Զրուցակիցները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ», - հաղորդել են կառավարությունից:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ հուլիսի 28-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը եւս խոսել էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին