Փաշինյանը խոսել է Բաքվի վախերի մասին - Mediamax.am

5554 դիտում

Փաշինյանը խոսել է Բաքվի վախերի մասին


Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ «Ադրբեջանը վախենում է, որ իր քաղաքացիները կոգեւորվեն հայաստանյան գործընթացներից եւ ժողովրդավարական փոփոխություններ կնախաձեռնեն»:

«Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դժբախտաբար, վարչապետ դառնալու առաջին իսկ օրերից ինքը նկատել է, որ Ադրբեջանն ավելացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ:

 

«Այժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, որովհետեւ այդ ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ իմ կարծիքով, ժողովրդավարության դեմ է, որովհետեւ Հայաստանն իրական ժողովրդավարական երկիր է:

 

Կարծում եմ, որ Ադրբեջանը վախենում է, որ իր քաղաքացիները կոգեւորվեն ժողովրդավարական փոփոխություններ նախաձեռնելու հայաստանյան գործընթացներից: Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն խիստ ուղերձ հղեր Ադրբեջանին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու ցանկացած փորձ կհանդիպի միջազգային հանրության խիստ արձագանքին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին