«Մնալու ենք ՌԴ-ի սերտ դաշնակիցը», Բրյուսելում ասել է Փաշինյանը - Mediamax.am

7452 դիտում

«Մնալու ենք ՌԴ-ի սերտ դաշնակիցը», Բրյուսելում ասել է Փաշինյանը


Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մնալ Ռուսաստանի սերտ դաշնակիցը:

Այս մասին նա ասել է հուլիսի 12-ին Բրյուսելում՝ պատասխանելով «Եվրոնյուզ»-ի հետեւյալ հարցին՝ «Արդյոք Հայաստանը կշարունակի՞ մնալ Ռուսաստանի գործընկերը, թե՞ կմերձենա ՆԱՏՕ-ի հետ՝ Ռուսաստանից հեռանալով»:

 

«Մենք կմնանք Ռուսաստանի սերտ դաշնակիցը եւ մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ զարգացնելու ենք կապերը ՆԱՏՕ-ի, արեւմտյան երկրների, Եվրոպական Միության եւ ԱՄՆ-ի հետ: Մենք չենք պատրաստվում մեր արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր կատարել»,- ասել է Հայաստանի վարչապետը:

 

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ դաշինքի խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը Հայաստանին հնարավորություն են ընձեռում մասնակցելու միջազգային անվտանգության ապահովմանը:

 

«Մյուս կողմից, մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք եւ հիմնականում Հայաստանը տեսնում ենք այս կազմակերպությունում եւ այս անվտանգության համակարգում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին