Հայ-ռուսական հարաբերությունները «բնական են եւ բանական» - Mediamax.am

3631 դիտում

Հայ-ռուսական հարաբերությունները «բնական են եւ բանական»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում աշխատանքային նախաճաշ է ունեցել ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնային Խորհրդի բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների եւ սենատորների հետ:

ԱԳՆ-ին հաղորդում են, որ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել, որ դրանց օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կառավարության ծրագիրը եւ դրանում մատնանշված արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները: Նախարարն ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բնական են եւ բանական:

 

Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ կարեւորել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կարեւոր ներդրումը: Նախարարը նաեւ շեշտել է, որ հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է եւ Արցախի բնակչության անվտանգությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին