Ադրբեջանն ականանետերից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ - Mediamax.am

3580 դիտում

Ադրբեջանն ականանետերից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի ռեժիմը։

«Ժամը 00:05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի, իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին