Պապիկյանն ասել է, որ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է - Mediamax.am

3872 դիտում

Պապիկյանն ասել է, որ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ասել է, որ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիան «նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է»:

ՊՆ-ից հայտնել են, որ Սուրեն Պապիկյանը շեշտել է տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:

 

Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջեւ բանակցային գործընթացի վերականգնմանը եւ համաձայնությունների ձեռքբերմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին