Մի քանի ուղղություններով հիմնականում ահաբեկիչներն են կռվում - Mediamax.am

2460 դիտում

Մի քանի ուղղություններով հիմնականում ահաբեկիչներն են կռվում


Լուսանկարը` asiatimes.com


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր ասել է, որ հակառակորդի սպանված սպաներից մեկի մոտ հայտնաբերված իսրայելական արտադրության ռադիոկայանի վերծանման արդյունքում պարզվել է, որ մի քանի ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերեն լեզվով։

Հոկտեմբերի 1-ին ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով։ Հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցն ու զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։

 

Հոկտեմբերի 1-ի մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է 39 միավոր զրահատեխնիկա, 4 Սու-25 ինքնաթիռ, 3 Մի-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ եւ տվել 830 զոհ։

 

«Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակն աննախադեպ էր հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններում։ Օպերատիվ մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել»,- ասել է նա։

 

Արթուր Սարգսյանն ասել է, որ գիշերվա ընթացքում լարվածութունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծությունները շարունակվել են անընդմեջ։

 

«ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջախաղացման բոլոր փորձերը։ Անհաջողություն կրելով՝ թշնամին այս անգամ եւս իր ձեռագրին համապատասխան թիրախավորել է հայկական բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը, մասնավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հարդութ քաղաքները, ինչի արդյունքում զոհվել են վիրավորվել են քաղաքացիներ եւ լրագրողներ»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին