Տավուշի զորամասերի զինվորները հրաժարվում են զորացրվել - Mediamax.am

28561 դիտում

Տավուշի զորամասերի զինվորները հրաժարվում են զորացրվել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Իջեւանում գործող Տեղեկատվական միասնական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասել է, որ ՀՀ Զինված ուժերը պատրաստ են Հայաստանի ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից:

Նա հիշեցրել է, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է, գիշերը եւս հանգիստ է անցել:

 

Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հայտնել է, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունն իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հակառակորդը վերջնականապես չի լռեցվել:

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ նշել է, որ սահմանամերձ գյուղերում եւ Բերդ քաղաքում բնակչությունն ամբողջությամբ վերադարձել է իր բնականոն կյանքին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին