ՀՀ նախագահը գեներալի կոչումներ է շնորհել - Mediamax.am

4178 դիտում

ՀՀ նախագահը գեներալի կոչումներ է շնորհել


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գեներալի կոչումներ է շնորհել մի քանի զինվորականների:

Սերժ Սարգսյանի հրամանագրով որոշվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գնդապետ  Արիս  Բրուտյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Մաթևոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Հովիկ Օհանյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին