Փանիկի միջադեպը կրկին քննարկվել է ՌԴ զինվորականների հետ - Mediamax.am

9147 դիտում

Փանիկի միջադեպը կրկին քննարկվել է ՌԴ զինվորականների հետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի գործունեության եւ հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձեւավորմանը։

Փաշինյանը «սադրանք» է որակել Փանիկի միջադեպը

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, նախարարն այդ մասին ասել է հուլիսի 20-ին՝ ընդունելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին եւ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ եւ ՌԴ Զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։

 

Վլադիմիր Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայսու նման հարցերում առավել զգույշ եւ հետեւողական լինելու պատրաստակամությունը։

 

Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսի 22-ին կայցելելի Փանիկ եւ կմասնակցի միջադեպի հետեւանքների վերացմանը ուղղված միջոցառումներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին