Զելենսկին գնահատում է Ադրբեջանի օգնությունը Ռուսաստանի հետ պատերազմում - Mediamax.am

3260 դիտում

Զելենսկին գնահատում է Ադրբեջանի օգնությունը Ռուսաստանի հետ պատերազմում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Ադրբեջանը կավելացնի աջակցությունը իր երկրին։

«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը, ամրապնդելով իր դիրքերը, կարևոր հաջողությունների է հասել ինչպես հարավկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Համոզված եմ, որ դա կշարունակվի ապագայում։

 

Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի մշտական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ձեր օգնությունը Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։ Հուսով ենք, որ այդ աջակցությունը կավելանա»,- ասված է Զելենսկիի ուղերձում՝ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին