Թուրքիայում հայտարարել են նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին - Mediamax.am

2384 դիտում

Թուրքիայում հայտարարել են նոր «սառը պատերազմի» մեկնարկի մասին


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահի խորհրդական եւ մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն ասել է, որ աշխարհը թեւակոխում է սառը պատերազմի նոր փուլ։

«Մենք մտնում ենք նոր դարաշրջան, նոր սառը պատերազմ: Պետք է պատրաստվենք ազդեցությանը, որն այն կունենա շատ ոլորտներում՝ պարենային, էներգետիկայի, կիբերանվտանգության»,- ասել է նա Ստամբուլում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

 

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, անդրադառնալով ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի համագործակցության հարցին՝ Քալընը նշել է, որ «երկու երկրները պետք է կենտրոնանան փոխգործակցության եւ մերձեցման ռազմավարական հարցերի վրա»։

 

«ՆԱՏՕ-ի երկրների կողմից միմյանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը հակասում է դաշինքի ոգուն։ Մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը հնարավորություն է տալիս ամրապնդել կապերը»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին