18861 դիտում

Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից СУ-24-ի խոցման համար


Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներողություն է խնդրել 2015թ. նոյեմբերի 24-ին ռուսական СУ-24 ռազմական օդանավը խոցելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից ռուսական օդանավի կործանումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դա «թիկունքից հարված էր», որը Ռուսաստանին հասցրել են «ահաբեկիչների աջակիցները»: Միջադեպը լուրջ ճգնաժամ էր առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում: 

«ՌԴ նախագահը ստացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակը, որում Թուրքիայի առաջնորդը հետաքրքրություն է հայտնել հարթել իրավիճակը՝ կապված ռուսական օդանավի կործանման հետ: Հեռագրում թուրքական պետության ղեկավարը հայտնել է իր խոր ցավակցությունը զոհված օդաչուի ընտանիքին եւ ներողություն խնդրել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am