Պուտինը «թիկունքից հարված» է որակել ինքնաթիռի խոցումը - Mediamax.am

8143 դիտում

Պուտինը «թիկունքից հարված» է որակել ինքնաթիռի խոցումը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` http://putin24.info/


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ ռուսական Су-24 ինքնաթիռի խոցումը «թիկունքից հարված էր», որը Ռուսաստանին հասցրել են «ահաբեկիչների աջակիցները»:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին Վլադիմիր Պուտինն ասել է Սոչիում Հորդանանի Աբդուլլահ 2-րդ թագավորի հետ հանդիպմանը:

    

«Մեր ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից: Ինքնաթիռն ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Օդանավը գտնվել է 6000 մ բարձրության վրա, երբ այն խոցել են: Ամեն դեպքում, մեր օդաչուներն ու ինքնաթիռը որեւէ կերպ չէին սպառնում Թուրքիայի Հանրապետությանը»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ՌԴ-ի հետ անհրաժեշտ կապեր հաստատելու փոխարեն թուրքական կողմը դիմել է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին հարցի եւ միջադեպի քննարկման համար:

 

«Մենք, իհարկե, աչալրջորեն կվերլուծենք տեղի ունեցածը: Եվ այսօրվա ողբերգական իրադարձությունները լուրջ հետեւանքներ կունենան ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- ասել է ՌԴ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին