Վան Խաչատուրի «ապագայի քաղաքն»՝ այսօրվա Երեւանում - Mediamax.am

1835 դիտում

Վան Խաչատուրի «ապագայի քաղաքն»՝ այսօրվա Երեւանում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Պոլիխրոմիա թաղամասի նախագիծը
Պոլիխրոմիա թաղամասի նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը համավարակով պայմանավորված սահմանափակումներից հետո այցելուների համար իր դռներն է բացում նոր ցուցադրությամբ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում թանգարանի հյուրերը կկարողանան ծանոթանալ նկարիչ, քանդակագործ եւ ճարտարապետ Վան Խաչատուրի աշխատանքներին:

 

Ապագայի մասին մտածողը

 

Վան Խաչատուրը (1926-2019 թթ.) Հայաստանում մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրն է: Եթե եղել եք Մատենադարանում, ապա նախասրահում չեք կարող նկատած չլինել նրա «Ավարայրի ճակատամարտ» խճանկարը եւ «Հայաստանի գրավոր մշակույթ» որմնանկարչական եռանկարը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի խոսքով՝ ցուցադրությանը սկսել են նախապատրաստվել մեկ ամիս առաջ, որպեսզի թանգարանների աշխատանքի թույլատրումից անմիջապես հետո այցելուների համար նորություն ունենան:

Լուսանկարը` Մեդիամաքս

 «60-ական թվականներին, երբ երկիրը նոր էր թոթափել ստալինյան ծանր լուծը, մարդիկ հանկարծ հասկացան, որ իրենց առջեւ կա ապագա, ու սկսեցին մտածել դրա մասին: Վան Խաչատուրն այդ մարդկանց ամենավառ ներկայացուցիչներից էր։ Նա տեսնում էր, որ ապագան գալիս է եւ դրան պետք է պատրաստվել»,- պատմել է Մարկ Գրիգորյանը։

 

«Օդում կախված» քաղաքներ

 

Թանգարանի տնօրենի խոսքով՝ Վան Խաչատուրին ճանաչում են որպես նկարչի եւ քանդակագործի, սակայն քչերն են ծանոթ նրա ճարտարապետական հղացումներին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսը Վան Խաչատուրին մեծապես բացահայտում է հենց այդ տեսանկյունից՝ ներկայացնելով ճարտարապետության եւ նկարչության սինթեզ առաջարկող ստեղծագործողին:

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցուցադրության հենց սկզբում կարելի է տեսնել Վան Խաչատուրի ապագայի քաղաքների գաղափարը: Ներկայացված են բարդ ռելիեֆների վրա քաղաքներ կառուցելու երեք սկզբունքներ, որ մինչեւ այժմ հանրությանը հայտնի չեն: Ժամանակակից քաղաքի բարձրահարկ շենքերի կողքին վեր են սլանում հսկայական սնկանման կառույցներ, որ Վան Խաչատուրի պատկերացմամբ` ապագայի քաղաքն էր։

Պոլիխրոմիա թաղամասի նախագիծը Պոլիխրոմիա թաղամասի նախագիծը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ոչ միայն մտածում ու նկարում էր, այլեւ ճարտարապետական մոտեցում ուներ: Ապագայի քաղաքը նա ձեւակերպել էր նաեւ որպես պատենտ, այսինքն՝ հստակ էր դրա կառուցման հնարավոր լինելը»,- մանրամասնում է Մարկ Գրիգորյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վան Խաչատուրը համարում էր, որ բնությունն անձեռնմխելի է, եւ նրա նախագծած ապագայի քաղաքները կարծես կախված էին օդում՝ զբաղեցնելով նվազագույն հողային տարածք: Ինչպես նշում է Մարկ Գրիգորյանը, Վան Խաչատուրը շենքերը կառուցում էր ծառի սկզբունքով. ինչպես ծառն է արմատներով ամրանում հողում, հետո իր ճյուղերը տարածում բոլոր ուղղություններով, նույնպիսին էլ ապագայի կառույցներն են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մտածել մեծ մասշտաբներով

 

Վան Խաչատուրը նաեւ այն մարդն էր, ում Խորհրդային միության տարիներին հաջողվել էր քաղաքի ճարտարապետություն ներմուծել աբստրակտ մոնումենտալ պատկերներ: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շենքի կողային պատը, կարծես, դատապարտված է դատարկության, բայց պարզվում է՝ այն եւս կարելի է օգտագործել: Դա իր աշխատանքներում ցույց տվեց Վան Խաչատուրը: Պատերի նման ձեւավորման օրինակներ եւս ցուցադրված են»,- ասում է Մարկ Գրիգորյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրված են նաեւ մի քանի տարածական ստեղծագործություններ, որ թանգարանի տնօրենի խոսքով՝ կարելի է դիտել ցանկացած անկյունից եւ ամեն անգամ դրանք նորովի տեսնել:

Լուսանկարը` Մեդիամաքս

 «Անգլիացիները մի այսպիսի արտահայտություն ունեն՝ think big՝ մտածել մեծ մասշտաբներով: Վան Խաչատուրի աշխատանքները հենց դա են ցույց տալիս: Դրանք նաեւ հիշատակումներ են առ այն, որ այսօր պետք է մտածել վաղվա օրվա մասին, չսահմանափակվել այսօրվա օրով: Ահա երկու ամենամեծ դասերը, որ կարող ենք քաղել Վան Խաչատուրի ստեղծագործություններից»,- նշում է թանգարանի տնօրենը:

 

Ցուցադրության ընթացքում պահպանվելու են համաճարակային իրավիճակից բխող պարետի սահմանած բոլոր կանոնները:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին