Բժիշկները ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ - Mediamax.am

2556 դիտում

Բժիշկները ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 15-ին Հայաստանի բժիշկները խաղաղ ակցիա էին կազմակերպել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով ապաշրջափակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը բժշկական տեխնիկայի, բժիշկների ու դեղորայքի տեղափոխման համար:

«ՎԻՎԱ, Բժիշկներ և Կամավորներ՝ Հայաստանին» բարեգործական հասարակական միավորման նախագահ Տատյանա Հովհաննիսյանն ասել է.

 

«Ձախողվում են մեր հիմնադրամի բժիշկների բոլոր փորձերը՝ դեղեր հասցնել Արցախի հանրապետություն, այնտեղից դուրս բերել ծանր հիվանդներին եւ ապահովել բժիշկների մուտքն Արցախի տարածք: Մեր խնամքի տակ գտնվող բոլոր անձինք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացիների կողմից արգելափակված տարածքում, այդ թվում՝ երեխաները, ծանր վիճակում գտնվող հիվանդները, տարեցները, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին